Ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին․
Որպեսզի նման սցենար չզարգանա, Նիկոլ Փաշինյանի առաջ 4 պահանջ են դրել:
▫️Մեկը վերաբերում է 102-րդ ռուսական ռազմաբազային. Փաշինյանին առաջարկել են ձեռք քաշել այդ թեմայից:
▫️Երկրորդը վերաբերում է ռուսական մասնակցությամբ կապիտալի նկատմամբ ոտնձգություններին երկաթուղի, «Գազպրոմ» և այլն:
▫️Երրորդը վերաբերում է «ԵԱՏՄ, թե ԵՄ» դիլեմային: Այս հարցում 2 ճանապարհ են առաջարկել կա՛մ չեղարկել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, կա՛մ այս հարցով հանրաքվեի օրը հայտարարել:
▫️Չորրորդ հարցը պրոռուսական գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելուն է վերաբերում` Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թևանյան, Սամվել Կարապետյան:
Հրապարակ

