Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր

Չարթերային չվերթ իրականացնող, ութ մարդու տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել ԱՄՆ Ալյասկա նահանգում։ Associated Press-ի հաղորդմամբ՝ նրանցից երկուսը եղել են օդաչուներ, վեցը՝ ուղևորներ։

Ինքնաթիռը կործանվել է Անքորիջից օդ բարձրանալուց հետո, Նյունեմի հրվանդանի մոտ։ Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները զոհվել են։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7