Խոյ
Շաբաթվա քարտը՝ Գավաթների 9
Խոյե՛ր, հիանալի ժամանակ է հանգստի և ինքներդ ձեզ հաճելի ու գեղեցիկ նվերներով երես տալու համար։ Դրանք կարող են լինել թանկարժեք գնումներ, տոնական երեկույթ սիրելի մարդկանց հետ կամ երկար սպասված ցանկության իրականացում։ Այս շաբաթ հաճույքն ու հարմարավետությունը ձեր գլխավոր առաջնահերթություններն են. վայելե՛ք կյանքը և մի՛ վախեցեք եսասեր թվալուց, դուք վաստակել եք դա։ Կարևորը՝ որոգայթներ մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ ամեն ինչ լավ է, և հեռու վանեք մեղքի զգացումը։
Ցուլ
Շաբաթվա քարտը՝ Գավազանների Թագուհի (շրջված)
Ցուլե՛ր, հնարավոր է՝ ձեր որոշ ծրագրեր կամ ցանկություններ փոփոխվեն կամ չեղարկվեն։ Խուճապի մատնվել պետք չէ՝ ամեն ինչ դեպի լավն է։ Ավելի լավ է հոգ տանեք ձեր էներգետիկ վիճակի մասին և հասկանաք՝ արդյոք թույլ եք տալիս ինքներդ ձեզ ապրել այնպես, ինչպես իրականում ուզում եք։ Վերադարձրե՛ք աշխարհին ձեր երազանքների մասին բարձրաձայնելու իրավունքը, բայց մի՛ վերածվեք անվերջ պահանջատիրոջ. ծայրահեղություններն օգուտ չեն բերի։
Երկվորյակներ
Շաբաթվա քարտը՝ Գավազանների Արքա
Երկվորյակնե՛ր, դուք գագաթնակետին եք. սա լիովին ձեր շաբաթն է, եթե անեք այն, ինչ իրոք ցանկանում եք և ինչը ձեզ հետաքրքիր է։ Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և հեռանկարային առաջարկներ։ Հիանալի ժամանակ է ճամփորդությունների կամ նպատակների իրագործման համար. Գավազանների Արքան տիեզերք է ուղարկում իր ցանկություններն ու ստանում ուզածը։ Շարժումը կյանք է, ուստի տանը մի՛ փակվեք, համարձակորեն ընդունեք առաջարկներն ու ճանապարհ ընկեք. կստանաք ոչ միայն հաճույք, այլև օգտակար կապեր։
Խեցգետին
Շաբաթվա քարտը՝ Պենտակլների 2
Խեցգետիննե՛ր, այս շաբաթ ամեն ինչ ընթանալու է չափավոր ռիթմով, իսկ եթե ոչ՝ դանդաղեցրե՛ք ընթացքը։ Այս քարտը հավասարակշռության և չշտապելու մասին է. դուք լարախաղացի պես եք՝ մեկ քայլ եք անում ու կանգ առնում հավասարակշռությունը պահելու համար։ Այնուամենայնիվ, շաբաթը կարող է բերել շահավետ համագործակցություններ, գործարքներ, նոր եկամտի աղբյուրներ կամ ներդրումներ։ Կարևորը՝ մի՛ շտապեք, ամեն ինչ պահանջում է սառը հաշվարկ։ Հարաբերություններում խնդիրները կլուծվեն փոխզիջումների միջոցով։
Առյուծ
Շաբաթվա քարտը՝ Մոգ (Մագ)
Առյուծնե՛ր, սա ձեր ելույթն է։ Այս շաբաթ ձեզ համար անլուծելի խնդիրներ չկան, ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է։ Ցանկացած իրավիճակ ձեր վերահսկողության տակ է, իսկ լուծման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները հասանելի են։ Հիանալի ժամանակ է կրեատիվ գաղափարների, ինքնադրսևորման, գովազդի և սեփական ծառայությունները մատուցելու համար։ Դուք ի ծնե լիդեր եք, և ձեր տաղանդները կգնահատվեն ըստ արժանվույն։ Կասկածելի հարցերում հենվեք միայն ձեր ներքին ձայնի, այլ ոչ թե ուրիշների կարծիքի վրա։
Կույս
Շաբաթվա քարտը՝ Գավազանների 6
Կույսե՛ր, շաբաթը կբերի ձեր վաստակի համընդհանուր ճանաչում և հաղթանակ մրցակցային պայքարում կամ որևէ վեճում։ Վայելե՛ք ձեր տրիումֆը, դուք արժանի եք դրան։ Բոլոր դժվարությունները կհաղթահարվեն, իսկ դուք կարժանանաք շրջապատի հարգանքին ու գովեստին։ Հարմար պահ է բարձրաձայնելու ձեր ձեռքբերումների մասին. աշխատանքային բարդ նախագծերը հաջողությամբ կավարտվեն, իսկ հարաբերություններում ձեզ վերջապես կլսեն ու կհասկանան։
Կշեռք
Շաբաթվա քարտը՝ Գավազանների Ասպետ (շրջված)
Կշեռքնե՛ր, այս շաբաթ կարող եք զգալ, որ որոշ գործընթացներ զարգանում են ոչ այնքան արագ, որքան կցանկանայիք։ Սակայն դա անհանգստության պատճառ չէ, այլ ազդանշան, որ պետք է վերականգնել սպառված ուժերը։ Գաղափարներն ու ցանկությունները շատ են, բայց իրականացնելու համար էներգիան չի հերիքում։ Հոգ տարեք ձեր մասին. ձեր նպատակները ոչ մի տեղ չեն փախչի։ Որքան շուտ վերականգնվեք, այնքան արագ առաջ կշարժվեք։ Մտերիմների հետ հնարավոր տարաձայնությունները սրտին մոտ մի՛ ընդունեք։
Կարիճ
Շաբաթվա քարտը՝ Ահեղ Դատաստան
Կարիճնե՛ր, շաբաթը կլինի ճակատագրական։ Դուք կստանաք կարևոր նշաններ ու հուշումներ, ճակատագրի նվերներ և վաղուց սպասված պատասխաններ։ Դուք հաջողությամբ հանձնել եք ձեր հերթական կյանքի քննությունները և այժմ թևակոխում եք նոր մակարդակ, որտեղ փոխվում է ամեն ինչ՝ սկսած ձեր ներքին վիճակից մինչև արտաքին տեսքը։ Կվերանան վախերը, ծանր մտքերը, կհեռանան ոչ պիտանի մարդիկ։ Օդապարիկն ավելի բարձր է թռչում, երբ ազատվում է ավելորդ ծանրությունից։ Ընդունե՛ք փոփոխությունները։
Աղեղնավոր
Շաբաթվա քարտը՝ Քուրմ (Իերոֆանտ)
Աղեղնավորների՛ն խորհուրդ է տրվում խստորեն հետևել բոլոր կանոններին ու օրենքներին և չվիճել համակարգի հետ՝ կպարտվեք։ Դա վերաբերում է ինչպես իրավական, այնպես էլ կարմիկ օրենքներին։ Բարդ հարցերում ձեզ կարող է օգնել ավագ սերնդի, ուսուցչի կամ փորձառու մասնագետի իմաստուն խորհուրդը։ Պատվի, խղճի և բարոյականության թեմաները կլինեն առաջնային. եթե փորձեք խախտել դրանք, պատրաստ եղեք պատասխանատվության։ Ընտանեկան արժեքները նույնպես կլինեն առաջին պլանում, ուստի շաբաթն անցկացրեք հարազատների կողքին։
Այծեղջյուր
Շաբաթվա քարտը՝ Գերագույն Քրմուհի
Այծեղջյո՛ւրներ, ձեր կյանք է մտնում անբացատրելին ու անտրամաբանականը՝ «ոչ պատահական պատահականությունների» տեսքով։ Միացրե՛ք ձեր ինտուիցիան և լսեք սեփական մարմնի ազդանշանները. այն ձեզ ճիշտ կհուշի, թե ում հետ չարժե շփվել և ինչ ընտրություն կատարել։ Քարտը հորդորում է իմաստնություն և հանդարտություն ցուցաբերել։ Միևնույն ժամանակ՝ կուրորեն մի՛ վստահեք մարդկանց, հատկապես անծանոթներին, և մի՛ շտապեք գումարային կամ աշխատանքային կարևոր որոշումներում։
Ջրհոս
Շաբաթվա քարտը՝ Սատանա
Ջրհոսների՛ն կհետապնդեն գայթակղություններն ու մոլորությունները։ Եղե՛ք չափազանց զգույշ, քանի որ դրանց համար կարող եք թանկ վճարել։ Բացառեք վնասակար սովորությունները, քանի որ դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ։ Անձնական կյանքում հնարավոր են ինտրիգներ, դրամաներ կամ անհավատարմություն, սակայն դրանք մեծ մասամբ պատրանքներ են. խուսափե՛ք ագրեսիվ ու կեղծ մարդկանցից։ Բիզնեսում կան մեծ ռիսկեր, բայց նաև՝ մեծ գումարներ վաստակելու շանս, եթե գործեք սառնասրտորեն և վստահ լինեք ձեր ուժերին։
Ձկներ
Շաբաթվա քարտը՝ Ճգնավոր (շրջված)
Ձկնե՛ր, որքան էլ նուրբ զգացողություններ ունենաք, մի՛ փակվեք ձեր պատյանում աշխարհից ու մարդկանցից։ Հնարավոր է՝ հանդիպեք մեկին, ով կփորձի թվալ շատ իմաստուն ու փորձառու, բայց իրականում այդպես չէ. մի՛ հավատացեք ամեն խոսքի, բայց և ինքներդ մի՛ փորձեք ուրիշներին կյանք սովորեցնել։ Պարտադրված բարությունն ու խրատները ոչինչ չեն տա, բացի էներգիայի կորստից։ Ավելի լավ է կենտրոնանաք ձեր վրա, վերանայեք ձեր կյանքի տարբեր ոլորտների իմաստները և մտածեք նոր գիտելիքներ ձեռք բերելու մասին։

