Ձերբակալվել է Ճամբարակի շտաբի պետը. նոր մանրամասներ զինվորների վթարի դեպքից

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը…

Զինվորները զորամասի ճաշարանում բարձր զրուցել են, ու շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել։

Դեռ ավելին՝ շտաբի պետը զինվորներին նման պատժի արժանացնելով՝ չի ապահովել վերջիններիս անվտանգությունը, ինչն էլ 7 զինվորի համար դժբախտ պատահարի հետևանք է դարձել, ու, ցավոք, մեկ զինվորի կյանք փրկել չի հաջողվել։

Կիսվել սոց․ ցանցերում
INFO-24.NET — Լուրեր 24/7